Добавить новость
Июнь 2011
Июль 2011
Август 2011
Сентябрь 2011
Октябрь 2011
Ноябрь 2011
Декабрь 2011
Январь 2012
Февраль 2012
Март 2012
Апрель 2012
Май 2012
Июнь 2012
Июль 2012
Август 2012
Сентябрь 2012
Октябрь 2012
Ноябрь 2012
Декабрь 2012
Январь 2013
Февраль 2013
Март 2013
Апрель 2013
Май 2013
Июнь 2013
Июль 2013
Август 2013
Сентябрь 2013
Октябрь 2013
Ноябрь 2013
Декабрь 2013
Январь 2014
Февраль 2014
Март 2014
Апрель 2014
Май 2014
Июнь 2014
Июль 2014
Август 2014 Сентябрь 2014
Октябрь 2014
Ноябрь 2014
Декабрь 2014
Январь 2015
Февраль 2015 Март 2015
Апрель 2015
Май 2015
Июнь 2015
Июль 2015
Август 2015
Сентябрь 2015
Октябрь 2015 Ноябрь 2015 Декабрь 2015 Январь 2016 Февраль 2016 Март 2016 Апрель 2016 Май 2016
Июнь 2016
Июль 2016
Август 2016
Сентябрь 2016 Октябрь 2016 Ноябрь 2016 Декабрь 2016
Январь 2017
Февраль 2017 Март 2017
Апрель 2017
Май 2017
Июнь 2017
Июль 2017
Август 2017
Сентябрь 2017
Октябрь 2017
Ноябрь 2017
Декабрь 2017 Январь 2018
Февраль 2018
Март 2018
Апрель 2018
Май 2018
Июнь 2018 Июль 2018 Август 2018 Сентябрь 2018 Октябрь 2018 Ноябрь 2018 Декабрь 2018 Январь 2019 Февраль 2019 Март 2019 Апрель 2019 Май 2019 Июнь 2019 Июль 2019 Август 2019 Сентябрь 2019 Октябрь 2019 Ноябрь 2019 Декабрь 2019 Январь 2020 Февраль 2020 Март 2020 Апрель 2020 Май 2020 Июнь 2020 Июль 2020 Август 2020 Сентябрь 2020 Октябрь 2020 Ноябрь 2020 Декабрь 2020 Январь 2021 Февраль 2021 Март 2021 Апрель 2021 Май 2021 Июнь 2021 Июль 2021 Август 2021 Сентябрь 2021 Октябрь 2021 Ноябрь 2021 Декабрь 2021 Январь 2022 Февраль 2022 Март 2022 Апрель 2022 Май 2022 Июнь 2022 Июль 2022 Август 2022 Сентябрь 2022 Октябрь 2022 Ноябрь 2022 Декабрь 2022 Январь 2023 Февраль 2023 Март 2023 Апрель 2023 Май 2023 Июнь 2023 Июль 2023 Август 2023 Сентябрь 2023 Октябрь 2023 Ноябрь 2023 Декабрь 2023 Январь 2024 Февраль 2024 Март 2024 Апрель 2024 Май 2024 Июнь 2024 Июль 2024 Август 2024 Сентябрь 2024 Октябрь 2024 Ноябрь 2024 Декабрь 2024 Январь 2025 Февраль 2025 Март 2025 Апрель 2025 Май 2025 Июнь 2025 Июль 2025 Август 2025 Сентябрь 2025 Октябрь 2025 Ноябрь 2025 Декабрь 2025 Январь 2026 Февраль 2026 Март 2026 Апрель 2026 Май 2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Поиск города

Ничего не найдено

Ինչու է TikTok-ն այսքան վախենալու թվում

0 4

TikTok-ն այլևս աշխարհի ամենաայցելվող կայքն է․ 2021 թվականին այն հաճախումներով գերազանցել է այդ թվում նաև Google-ին։ 

Մեկ տարի առաջ հավելվածի դոմենը հաճախելիության ցուցանիշով ընդամենը յոթերորդ տեղում էր։ 2020-ին հարթակը շուրջ 800 միլիոն ակտիվ օգտատեր ուներ, 2021 թվականին այս թիվը անցնում է մեկ միլիարդը։ 

@vilenayann2vaxxx inj lav erg a♬ original sound – sona_yesayan_official

TikTok-ը հավելված է, որտեղ օգտատերերը կարող են տեղադրել 15 վայրկյանից մինչև 3 րոպե տևողության վիդեոներ։ Տեսանյութերի հոսքը երբեք չի դադարում․ դուք կարող եք անդադար սքրոլ անել և անվերջ քանակի տեսանյութեր դիտել։ 

Երբ բացում եք TikTok-ը, առաջին բանը, որ տեսնում եք, ձեր ընկերների ներբեռնած նյութերը չեն, այլ «Քեզ համար» (For you) կոչվող էջն է: Տեսանյութերի հոսքը հիմնված է որոշակի ալգորիթմի վրա, որը հաշվի է առնում ձեր դիտումների, լայքերի, մեկնաբանությունների, ներբեռնումների և այլ տեսակի փոխազդեցությունների պատմությունը։ Թվում է՝ TikTok-ը ամեն ինչ գիտի ձեր մասին․ ինչով եք զբաղվում, ինչ սեռական կողմնորոշում ունեք, ինչ տեսակի երգեր եք սիրում և այլն։ 

@gretatadevosyan#ябегу ????????????????????.#funny #hater♬ original sound – gil

«Որպես օգտատեր՝  TikTok-ն ինձ համար ուղղակի ժամանցի վայր է։ Որպես content creator` հոբբի, կարելի է ասել՝ աշխատանք, որտեղ ես ժամային սահմանափակումներ չունեմ և ինքս իմ ղեկավարն եմ», – Epress.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ տիկտոկեր Գալինա Խուրշուդյանը։

@galinakhurshudyanՈր ամսում հավանեցիր ինձ?????♬ The Months of the Year – The Kiboomers

Գալինայի սիրած տիկտոկը

TikTok-ն ունի յուրահատուկ ենթակառուցվածք։ Ի տարբերություն այլ սոցիալական հարթակների, որտեղ կարևորվում է օգտատերի անձը և նրա տեղադրած նյութը, TikTok-ը խրախուսում է օգտատերերի համագործակցությունը՝ «դուետների» ձևաչափով:

Հիմնվելով նախորդ տեսանյութի բովանդակության վրա՝ օգտատերը ստեղծում է «դուետների շղթա»։ Պարտադիր չէ ունենալ մեծ լսարան և շատ հետևորդներ, որպեսզի ձեր նկարահանած տեսանյութը վիրուսային դառնա: 

@edi_melkumyanArmenian presidents???????? ##levonterpetrosyan ##robertkocharyan ##serjsargsyan ##nikolpashinyan ##armensargsyan♬ Originalton – Tik Toker

«Մի տեսակ անմիջականություն կա TikTok-ում, լավ թռեշ ա։ Էդ թռեշը ինձ ավելի ա դուր գալիս», – ասում է TikTok-ի հետևորդ Գարիկ Ենգիբարյանը։ 

@kingruziieim pay poxy misht fruma ????????♬ оригинальный звук – vip

«Ֆեյսբուքում, յութուբում, ինստագրամում ամեն ինչ դրամայնացման(monetization) վրա ա։ Եթե ինչ-որ մեկը ուրիշի վիդեոյից կամ երաժշտությունից դրվագ ա օգտագործում, զրկվում ա դրամայնացումից։ Իսկ TikTok-ում տենց բան չկա։ Ցանկացած վիդեո կարող ես ներբեռնել, ինքդ գցել։ Հեղինակային իրավունքի առումով ինքը ընդհանրապես սահմանափակում չունի», – ասում է Գարիկը։

@chuchishushi2019♬ оригинальный звук – Эркебаева Самара

Tik Tok-ում կանոնները թելադրում են Z սերնդի (1997-2012 թվականներին ծնվածները) ներկայացուցիչները։ Ակտիվ օգտատերերի 32․5%-ը 10-19 տարեկան են, 29․5%-ը՝ 20-29 տարեկան, 16․4%-ը՝ 30-ից 39, և միայն 21%-ը՝ 40+ տարեկան։ Օգտատերերի շուրջ 60%-ը Z սերնդի ներկայացուցիչներն են։ Ահա ինչու է TikTok-ն այդքան վախենալու թվում ավելի մեծ սերունդներին։

Ավելի տարեց օգտատերերը (1981-1996թթ․-ներին ծնվածները՝ միլլենիալները և 1965-1980թթ․-ների՝ X սերունդը) ունեին համացանցից օգտվելու այլ ռազմավարություն՝ անձի բրենդավորում, որը կապվում էր հետևորդներ հավաքելու, սոցիալական կապիտալը հետագայում դրամայնացնելու, հեղինակային իրավունք սահմանելու ստրատեգիաների հետ։ Ինքնառեպրեզենտացիան հիմնվում էր առավելապես «լրջության», «հաջողակ» լինելու կամ երևալու վրա։ TikTok-ում թրենդենրը մի քիչ այլ են․ մարդիկ չեն վախենում իրենց ցանկացած վիճակում ցուցադրելուց, գերակշռում է (ինքնա)հեգնանքը և «անլրջությունը»՝ իր բոլոր դրսևորումներով։ 

@norapetrosyan♬ In A Club – Volac & illusionize & Andre Longo

«TikTok-ում մարդիկ ավելի իրական են թվում, ավելի բաց: Գուցե պատճառն այն է, որ հոլովակներից մարդկանց մասին ավելի հեշտ է ստացվում պատկերացում կազմել, քան Instagram-ի չափազանց իդեալական նկարներից, որտեղ ամեն ինչ չափից դուրս մանրակրկիտ մտածված և պլանավորված է թվում: Կարծում եմ` ապագան, ամեն դեպքում, TikTok-ինն է», – ասում է Գալինան:

@tigrantigran34Hargeliners diteg & husam dzer ditumneri bum klini♬ Vec3 – Official Sound Studio

Հոսքային ինֆորմացիայի դարաշրջանում շատ ավելի բարդ է վերահսկել տարածվող տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Չինաստանի իշխանություններին TikTok-ում դա դեռ հաջողվում է․ հավելվածը հետևում է տեսանյութերի բովանդակությանը, քաղաքական կամ այլ պատճառներով դրանք կարող են արգելափակվել՝ առանց որևէ բացատրության։

«Մոտ երկու տարի առաջ TikTok-ում ույղուրները ֆլեշմոբ սկսեցին․ էկրանի առաջ ուղղակի լացում էին։ Չինական իշխանությունները, դե TikTok-ը չինական ա, բոլոր տեսանյութերը արգելափակեցին», – օրինակ է բերում Գարիկ Ենգիբարյանը։ Ավելի ուշ TikTok-ում վիրուսային դարձավ ամերիկացի դեռահաս կնոջ տեսանյութը, ով թարթիչներն էր կլորեցնում (TikTok-ի ուշադրությունը շեղելու համար), զուգահեռ պատմում Չինաստանում ույղուրների նկատմամբ բռնաճնշումների մասին։ Տեսանյութը շուտով նույնպես արգելափակվեց։ 

@nuard_nush#երևանիքաղաքապետարան #երևանիավագանի #նիստ♬ original sound – Nuard_Nush

Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, օրինակ, տիկտոկներ է նկարում անմիջապես ավագանու նիստերից

TikTok-ի տեսանյութերը ամենատարբեր բովանդակության են, բայց գրեթե բոլորին միավորում է հեգնանքը․ հեգնանքը կանոնների և անորոշ ապագայի նկատմամբ։ 

@tvoyagaya♬ original sound – Noa

 

The post Ինչու է TikTok-ն այսքան վախենալու թվում first appeared on Epress.am.




Все города России от А до Я

Загрузка...

Moscow.media

Читайте также

В тренде на этой неделе

«Мелиховская весна» с нотками Relax FM

XV Русская Музыкальная Премия телеканала РУ.ТВ пройдет 21 мая

Живой культурный инстититут: какие фильмы покажут в рамках Международного фестиваля «Интермузей.БРИКС+»

Спортивный журналист Роганов: «Зенит» набрал очки и стал чемпионом заслуженно


Загрузка...
Rss.plus
Rss.plus


Новости последнего часа со всей страны в непрерывном режиме 24/7 — здесь и сейчас с возможностью самостоятельной быстрой публикации интересных "живых" материалов из Вашего города и региона. Все новости, как они есть — честно, оперативно, без купюр.




Самара на Russian.city


News-Life — паблик новостей в календарном формате на основе технологичной новостной информационно-поисковой системы с элементами искусственного интеллекта, тематического отбора и возможностью мгновенной публикации авторского контента в режиме Free Public. News-Life — ваши новости сегодня и сейчас. Опубликовать свою новость в любом городе и регионе можно мгновенно — здесь.
© News-Life — оперативные новости с мест событий по всей России (ежеминутное обновление, авторский контент, мгновенная публикация) с архивом и поиском по городам и регионам при помощи современных инженерных решений и алгоритмов от NL, с использованием технологических элементов самообучающегося "искусственного интеллекта" при информационной ресурсной поддержке международной веб-группы 103news.com в партнёрстве с сайтом SportsWeek.org и проектами: "Love", News24, Ru24.pro, Russia24.pro и др.